Տիգրան Ասատրյանն աննախադեպ դրամահավաքի ուղիղ եթերում նոր երգ է նվիրել հայ մայրերին ու զինվորներին

Քանի որ օրը կարևոր ու ճակատագրական է համայն հայերի համար: օրվանից ու հայ զինվորներից սպասումները շատ են: Չեն քնում նաև ամերիկաբնակ մեր հայրենակիցները. նրանք դրամահավաքներ են կազմակերպում:

Առկա անհանգստությանը զուգահեռ հայերը նաև հնարավորինս ամեն ինչ անում են՝ մեր բանակին օժանդակելու համար: Ք. Հալաջյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի Տիգրան Ասատրյանի և արտասահմանում բնակվող այլ անձանց մասնակցությամբ կազմակերպվել է յուրահատուկ ուղիղ եթեր:

Ուղիղ եթերի ժամանակ ոչ միայն հնչել են ոգեշունչ խոսքեր, երգեր, հորդորներ, այլ նաև զուգահեռ հավաքվել է որոշակի գումար, որն էլ ուղղվելու է հայոց բանակին:

Եթերը յուրահատուկ է նաև նրանով, որ այդ ընթացքում Տիգրան Ասատրյանը հնչեցրել է նոր երգ, որը նվիրված է հայ զինվորներին ու հայոց մայրերին: Երգն անչափ հուզիչ է. այն առանձնահատուկ ազդեցություն է ստանում հատկապես մեր օրերի իրադարձությունների համատեքստում:

Առցանց դրամահավաքի մանրամասները, ինչպես նաև Տիգրան Ասատրյանի նոր, հուզիչ երգը կարող եք գտնել ստորև կցված ուղիղեթերային միացման նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: