Տիգրան Խզմալյան․ նոյեմբերի 9ին տեղի է ունեցել խայտառակություն, որովհետև այն ինչ պատահեց, դա օրինական չէ, նույնքան ապօրինի է, որքան Կարսի պայմանագիրն

Տիգրան Խզմալյան․ նոյեմբերի 9ին տեղի է ունեցել խայտառակություն, որովհետև այն ինչ պատահեց, դա օրինական չէ, նույնքան ապօրինի է, որքան Կարսի պայմանագիրն։ Շատերը կհակադարձեն, է հա, օրինական չէ, բայց գործում է։

Քանզի մենք խեղճացած ենք եղել ՌԴ-ի  կողմից, հետևաբար յուրաքանչյուր պայմանագիր էլ դառնում է երիցս անօրինական։ Էդ զաղագիրերը ՌԴ-ի հետ են մշտապես կնքվում։ Այն ինչ հիմա ունենք ու սրտատրոփ սպասում ենք, որ կրկնվի 11ին, ոչ մի իրական հիմք չունի։

Մենք զլանում ենք ասել, որ ի դեմս Ն․Փ․-ի, ենթարկեցվել ենք ՌԴ—ին։ Դա ընկալում է արևմուտքն։ Հիմա մեզ ջղաձգումների մեջ են պահում, որպեսզի ՀՀ-ի մարդիկ չգիտակցեն ու ընկնեն 17երի ու Ն․Փ․-ի դավաճանության ու այլ հարցերով։

Էս ամենը իրականում նշանակություն չունի, որովհետև հետ ենք բերելու ու դա ցնորք չէ, երբ ընկալենք իրականությունը կատարվածի։ Ես դառը զվարճանքով եմ նայում մեր քաղաքագետների փորձերը բացատրել ՌԴ-ին, որ եղածը դեմ է շահերին։ Մի բացատրեք ՌԴ-ին իրենց շահերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: