Տիգրան Շահինյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. «Քանի կամ»

Հայ երաժշտական ասպարեզ է մտել նոր անուն՝ Տիգրան Շահինյանը, ով արդեն հասցրել է ներկայացնել մի քանի երգեր ու տեսահոլովակներ՝ արժանանալով բավականին ջերմ ընդունելության:

Երաժշտական ասպարեզում Տիգրանի մուտքը նշանավորվել է դեռ երկու տարի առաջ, երբ նա մասնակցեց Ռոստովում կայացած երաժշտական փառատոնին՝ շահելով երկու ոսկի և մեկ արծաթ:

Երգիչը նախ ներկայանում էր ժողովրդական, հայրենասիրական երգերի կատարմամբ, իսկ այժմ նա հանդես է գալիս էստրադային երգերի մատուցմամբ:

Տիգրանի նոր երգը վերնագրված է «Քանի կամ»: Երգի թեմատիկան սերն է: Երգի հիման վրա գեղեցիկ տեսահոլովակ է ստեղծվել, որի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:

Տեսահոլովակը կառուցված է ժամանակակից կյանքից վերցված բավականին հետաքրքիր սյուժետային հիմքով, որը հրաշալիորեն ներդաշնակվում է երգի մեղեդայնությանն ու արտահայտած տրամադրությանը:

Տեսահոլովակում գլխավոր հերոսի կերպարում հանդես է գալիս անձամբ երգիչը, իսկ հերոսուհու կերպարում Սոֆի Դևոյան կրտսերն է:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: