Աննա Հակոբյանն, ինչպես հայտնի է, արցախյան տարածաշրջանում է գտնվում: Նա մի փոքրիկ զրույց է ունեցել տեղում գտնվող լրագրողների հետ, որն էլ հեռարձակվել է հանրային հեռուստաընկերությամբ և տեղադրվել է յութուբում:
Ա. Հակոբյանի խոսքից հասկանալի է դառնում, որ ադրբեջանական գործողությունների հենց սկզբից Ն. Փաշինյանն ընտանիքի անդամների հետ միասին որոշում է կայացրել, որ իրենց միակ որդին՝ Աշոտը, նույնպես պետք է միանա Արցախում գտնվող զինվորներին:
Աշոտը հագել է զինվորական համազգեստը և մոր հետ բռնել Արցախի ճանապարհը: Ա. Հակոբյանը հիշում է, թե ինչ է խոսել որդու հետ Արցախի ճանապարհին: Նա ասել է, որ պաշտում է իրեն, սակայն չկա առավել վեհ բան, քան հայրենիքի համար զnհվելը:
Ա. Հակոբյանն իրեն համարում է այն հազարավոր մայրերից մեկը, ով զավակին ուղարկել է ճակատագրական ու շատ կարևոր մարտի՝ սրտատրոփ սպսելով լավ ու հաղթական նորությունների: Ա. Հակոբյանի խոսքն ամբողջությամբ՝ կից: