Ինչպես հասկանալի է դառնում ընթացիկ իրադարձություններից, ադրբեջանական կողմի համառության և անդրդվելիության պատճառով ներկայիս մшրտական գործողությունները դեռևս շարունակվում ու շարունակվելու են՝ անկախ միջազգային կառույցների, հզոր երկրների ջանքերի ու կոչերից:
Քանի որ հայկակակն կողմը զիջումների գնալու ցանկություն չունի, ուստի շարունակվում է մեր ուժերի համալրման գործընթացը: Պաշտպանության նախարարությունից նոր հորդորներ ու կոչեր են հանրայնացվում՝ նոր զորահավաք կազմակերպելու համար:
Ի զեն ելնելու և հող հայրենին ու պատությունը պաշտպանելու կոչով հանդես է եկել անվանի արվեստագետ, երաժիշտ Ռուբեն Մաթևոսյանը: Նա հորդորով դիմել է հայ տղաներին:
Հիշեցնելով հակառակորդի նպատակներն ու ծրագրերը, որոնք ավելի մեծ մասշտաբների կարող են հասնել՝ արվեստագետը խնդրում է, որ բոլորը անցնեն հայրենիքի պաշտպանության գործին, քանի որ հայրենիքն այս պահին նրանց կարիքը շատ է զգում:
Այսօր զիվորագրվելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը թույլ կտա ապահովել մեր վաղվա խաղաղ օրը: Ռ. Մաթևոսյանի հորդորի տեսանկարահանված տարբերակը կցված է ստորև ներկայացված նյութի մեջ: