«Տղես, ընկերս, ախպերս…» ինչպե՞ս է շնորհավորել տղայի ծննդյան օրը Գոռ Հակոբյանը

Սիրված հանրային դեմքերից մեկը՝ Գոռ Հակոբյանը, այսօր նշում է իր կյանքում կարևոր տեղ և իմաստ ունեցող մարդկանցից մեկի՝ իր տղայի ծննդյան օրը: Որդին՝ Ֆելիքսն, այսօր բոլորում է ծննդյան վեցամյակը:

Օրվա առիթով հայրը սոցցանցային հրապարակում է հանրայնացրել, որտեղ գրել է, որ վեց տարի առաջ այս օրը ծնվել է նրա տղան, եղբայրը, ընկերը, կյանքի ամենակարևոր իմաստներից մեկը:

Հանրային լայն հարթակներում շնորհավորելով սիրելի որդու վեցամյակը՝ Գոռը գրել է, որ իր կյանքի կարևոր իրադարձություններից մեկի հաճելի տպավորություններն ուրախությամբ կիսում է իր հետևորդների հետ: Գոռի ընկերները շնորհավորել են նրա ջիգյարով տղայի ծննդյան տարեդարձը:

Գոռը շնորհավորական գրառմանը կից հանրայնացրել է նաև որդու լուսանկարներից մեկը, որտեղ նա կարմիր, մանկական, սպորտային մոտոցիկլի վրա է նստած:

Նշենք, որ Գոռը երկու տղա զավակի հայր է, իսկ երրորդ տղայի լույս աշխարհ գալուն սպասում են աշնանը: Նրա կինը՝ Հրանուշը, ևս ակտիվ գործունեությամբ է զբաղվում՝ իրեն դրսևորելով բիզնեսի ոլորտում:

Понравилась статья? Поделиться с друзьями: