«Տղերք, ես ձեզ հետ խրամատում եմ, ձեր սուրբ մայրերի փոխարեն, անունս Արցախ է, ես չեմ հանձնվում…» Շուշան Պետրոսյանի հուզիչ կատարումը

Շուշան Պետրոսյանն, ինչպես հայտնի է, միառժամանակ երգերով հանդես չէր գալիս: Նա այսօր բացօթյա բացառիկ համերգ է ունեցել Երևանի սրտում՝ սիմֆոնիկ նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ: Համերգը կազմակերպվել է՝ համավարակի կանոնների հնարավոր պահպանմամբ:

Համերգի ընթացքում երգչուհին նոր երգ է հնչեցրել Արցախի մասին: Այն շատ հզոր ու խորիմաստ ստեղծագործություն է, որ ներկայացնում է Արցախի ամուր ոգին, չվախեցող էությունը:

Երգը շատ տպավորիչ ու գեղեցիկ է հնչեցրել երգչուհին, ով տարիներ շարունակ մոտիկից շփվել է արցախցիների հետ, ծանոթ է նրանց ոգուն ու խնդիրներին, ցավերին:

Երգում պատկերված է խրամատներում պայքար մղող տղաների տոկունությունը, համառությունը, աշխարհի առուծախ լինելու փաստը: Մինչդեռ մենք սերել ենք տապանից, վառվում է չոր ցախը, որը չունի արմատ, որի դեմ պայքար է մղում հայ զինվորը:

Շ. Պետրոսյանի նոր, հզոր ու գեղեցիկ այս կատարումը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: