Բազամթիվ կոնֆետներ այսօր հնարավոր է գնել, բայց բնական ուրիշ է: Բոլոր այդ կոնֆետները , գհագեցած քիքմիական նյութերով, մեծ վնաս են հասցնում օրգանիզմին (հատկապես երեխաների): Ուրեմն ինչու չզարմացնել ձեր ընտանիքին բնական տնական և շատ համեղ քաղցրավենիքներով:
Բաղադրությունը.
· Բլիթներ (ցանկացած սովորական բլիթ առանց լրացման և հավելումների) — 50 — 70 գրամ
· Բնական կաթ, շաքարով խտացրած `400 մլ
· Բնական կաթնային շոկոլադ `200 գրամ
· նուշ
.Կակաոյի փոշի — 2-ից 4 ճաշի գդալ
Հնարավոր է նաև բաղադրիչներ ավելացնել դեկորացիայի համար, օրինակ ՝ կոկոսի փաթիլներ կամ մուգ (դառը) շոկոլադ:
Պատրաստումը
Թխվածքները դնել բլենդերի մեջ և մանրացնել : Ավելացնել կակաոյի փոշի և կրկին մանրացնել, որպեսզի խառնվի: Փշրանքները լցնել բավարար խորությամբ ամանի մեջ, ավելացնել խտացրած կաթը և շատ մանրակրկիտ խառնել զանգվածը, մինչև հարթվի:
Մի թեյի գդալով բաժանել զանգվածը բաժինների `1 գդալը մեկ կոնֆետի համար: Զանգվածով գնդիկներ պատրաստել ՝ մեջը նուշ դնելով: Քաղցրավենի կտորները դասավորեք ափսեի մեջ:
Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և կոնֆետները թաթախել դրանով: Քաղցրավենիքի վրա շաղ տալ կարող եք կոկոսի, նուշի փաթիլներ, այնուհետև դրանք դնել սառնարանում ` պնդանալու համար: