Տ. Ավինյանի ներկայացրած դատական հայցը բավարարվել է. ահա թե ինչ է անելու նա 1 մլն դրամի փոխհատուցումը

Տ. Ավինյանը սոցցանցային հրապարակմամբ կարևոր տեղեկություն է հանրայնացրել: Հիշեցնելով 2018 թվականի աշնան դեպքերը՝ նա գրել է, որ դատական հայց էր ներկայացրել Անալիտիկ.ամ լրատվական կայքի դեմ, քանի որ իրեն զրպարտել էին:

Ընթացիկ դատական գործը լուծվել է հօգուտ Տ. Ավինյանի: Ապացուցվել է, որ կայքում տեղ գտած լուրը սուտ է: Կայքը պարտավորվել է Տ. Ավինյանին վճարել մեկ միլիոն դրամի չափ գումար:

Տ. Ավինյանը տեղեկացնում է, որ այդ գումարը նպատակադրվել է հատկացնել Ժուռնալիստիկայի ֆակուլտետին, որ ֆակուլտետը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներից մեկի ուսման վարձը փոխհատուցի:

Տ. Ավինյանն այս որոշումը մեկնաբանում է լրատվական դաշտի մաքրմանը ու զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը նպաստելու իր մտադրությամբ:

Նա հույս է հայտնել, որ աստիճանաբար դաշտը կմաքրվի կեղծ, ֆեյք տեղեկություններից ու հանրային կյանքում մեծ դեր ունեցող լրատվամիջոցները կմատուցեն հավաստի ու փաստարկված տեղեկություն՝ դադարելով այս կամ այն ուժի ձեռքին գործիք լինելուց:

Տ. Ավինյանի հրապարակումն ամբողջությամբ՝ կից:

Սիրելի՛ հայրենակիցներ,Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին…

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Пятница, 31 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: