Րոպեներ առաջ Մոսկվայից Երևան է վերադարձել 229 քաղաքացի

Հիանալի լուր․ րոպեներ առաջ ռուսաստանյան մայրաքաղաքային մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից հատուկ չվերթով երևանյան «Զվարթնոցում» ժամանեց «Ռեդ վինգսի» ինքնաթիռը՝ հայրենիք բերելով 229 քաղաքացու։

Հիշեցնենք՝ այս չվերթով հերթագրված քաղաքացիները հայրենիք կարող էին վերադառնալ գնված տոմսերով։ Յուրաքանչյուր տոմս արժեր տասներեք հազար ռուբլի։

Դեսպանությունից սակայն անչափ տհաճ լուր են հայտնել․ եղել են մարդիկ, ովքեր նախ ցուցակագրվել են, ապա՝ վերահաստատել իրենց հերթագրումը, սակայն այսօր նախատեսված չվերթին չեն մոտեցել օդանավակայան։

Այդկերպ նրանք զրկել են Հայաստան վերադառնալ հերթագրված քաղաքացիներին, որոնց հերթը դեռևս չէր հասել։ Արդյունքում օդանավում դատարկ տեղեր են եղել, իսկ որոշներն զրկել են հայրենակիցներին Հայաստան մեկնելու հնարավորությունից։

Դեսպանությունը նման վերաբերմունքը դատապարտելի է համարում՝ ցավով նշելով՝ պետք է կոշտ միջոցների դիմի։ Ու այդ քաղաքացիները, որոնք նման անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերել իրենց հայրենակիցների նկատմամբ՝ չներկայանալով չվերթին, առաջիկա չվերթներին մասնակցելու համար անգամ չեն դիտարկվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: