Հեռուստասերիալների և նախագծերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած արտիստներից Արթուր Պետրոսյանի ընտանիքում ցավալի կորուստ է եղել։ Կյանքից հեռացել է արտիստի մայրը։ Այս մասին ակնարկային գրառմամբ հայտնել է Արթուրը։
Նա իր սոցհարթակում գրել է «Մամ»։ Արթուրի գործընկերներն ու մտերիմները, պարզապես ծանոթներն ու ընկերները ցավակցական մեկնաբանություններ են թողել արտիստի այս գրառման ներքո։ Դերասանը չի մասնավորեցրել, թե ինչն է եղել մայրիկի կորուստը։
Նշենք, որ Արթուրը ծնունդով Երևանից է։ Նա մշտապես իր հանրային խոսքում սկզբունքորեն խուսափում է բացել փակագծերն ընտանիքի մասին խոսելիս։
Նա միայն բավարարվել է նշելով, որ ինքը ծնվել ու մեծացել է համեստ, սեփական քրտինքով ապրելու կենսապայմաններ ստեղծող ընտանիքում։
Արթուրը նաև ասել է, որ իր ընտանիքում որևէ մեկն արվեստի հետ կապված չի եղել, արվեստի գործիչ չի եղել։ Արթուրին հաջողություն է բերել ոչ միայն նրա արտիստական կարողությունը, այլ նաև ձայնը։