Ցավալի․ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել տնտեսությանը․ մանրամասներ

Նախօրեին բավականին խոշոր կարկուտ է տեղացել Լոռու մարզային հատվածում, ինչի արդյունքում տուժել են Սպիտակի, Բազումի, Նոր Խաչակապ, Շիրակամուտ և այլ համայքների տնտեսությունները։

Բնակիչները ասում են, որ իրենք դեռևս այդ տարածաշրջանում նման տեղատարափ կարկուտ չեն տեսել իրենց կյանքում։

Առատ կարկուտը տևել է շուրջ քսան րոպե, ինչի հետևանքով տուժել է համայնքների բերքի մոտ ութսուն տոկոսը։

Բերքի մի մասը լցվել է ծառերի տակ՝ դառնալով անպետք, իսկ մյուս մասն էլ մնացել է ծառերի վրա, բայց լրջորեն վնասված են և օգուտ չեն կարող տալ։

Բացի մթերքի, ծառերի ու բանջարաբոստանային տարածքներից, առատ ու խոշոր կարկուտի պատճառով վնասվել են նաև շենքերի տանիքները, դրսում կայանված մեքենաներ։ Տուժել են նաև ջերմոցային տնտեսությունները։

Կարկուտը կոտրել է ջերմոցների ապակիները, ընդ որում՝ բավականին շատ քանակության։ Համայնքներում աշխատելու են հանձնաժողովներ, որ պարզեն ու գնահատել տեղացիների կրած վնասի չափը՝ դրանք փոխհատուցելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: