ԱՆ պաշտոնական սոցհարթակում ամենօրյա տեղեկատվություն է հանրայնացվել համավարակի հաստատված դեպքերի մասին՝ լրացուցիչ մանրամասներով:
Ինչպես երևում է ամենօրյա գրաֆիկից ու հաստատված դեպքերից, մեր տարածաշրջանում համավարակի երկրորդ բռնկում է գրանցվում: Այսօրվա համավարակային հիվանդության հաստատված թվերի քանակը հասել է 1836-ի:
Ընդ որում, քիչ է բուժվածների քանակը՝ 485 քաղաքացի: Այսօրվա տվյալների համաձայն ցավալիորեն շատ են համավարակային հիվանդությունից մահացածները, որոնց մեջ կան նաև երիտասարդներ: Հայաստանում համավարակից մահվան բացառիկ դեպք է գրանցվել:
Մահացել է տասնվեցամյա մի աղջնակ, ով, ըստ ԱՆ հանրայնացրած տեղեկատվությունից, ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություններ, ինչն էլ մահվան պատճառ է դարձել: Երեխան երկու տարի առաջ վիրահատվել է. մասնակի հեռացվել է գլխուղեղի չարորակ նորագոյացությունը:
Հայտնի է նաև, որ երեխայի մոտ եղել է վեգետատիվ վիճակ. նա ոչ խոսել է, ոչ քայլել, ոչ հաղորդակցվել: Այսպիսով, համավարակային հիվանդությունից այսօրվա մահվան դեպքերի թիվը հասել է քսանի:
Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն`…
Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Среда, 21 октября 2020 г.