Ցավալի դեպք. Միկրոավտոբուսը գլորվել է ձորը. կան զnհեր և վիրավորներ

Այսօր խիստ ցավալի դեպք է գրանցվել վրացական տարածաշրջանում: Զբոսաշրջիկներ փոխադրող միկրոավտոբուսը Շատիլի գյուղի մերձակայքում գլորվել է՝ հայտնվելով ձորում: Շատիլին համարվում է բարձրլեռնային գոտի:

Ավտոբուսը ցած է գլորվել գրեթե ութսուն մետրանոց բարձրությունից: Գլորված ավտոբուսի մեջ քսան ուղևոր է եղել: Նրանցից տասնյոթը, ցավոք սրտի, հենց տեղում մահացել են, իսկ երեքը լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանց շտապ մոտակա հիվանդանոցներ են փոխադրել:

Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Շատիլիի այդ հատվածը մասնավորապես վտանգավորների շարքին է դասվում:

Սկսվել է քննություն, որը կպարզի ցավալի ելքով դեպքի մանրամասնությունները, ինչպես նաև կնույնականացնի մահացած ուղևորների ինքնությունը: Կա վարկած, որ խախտվել են անվտանգության կանոնները:

Բացի այն, որ նշյալ ճանապարհը վտանգավորների շարքին է դասվում, այդ տարածաշրջանը նաև հարուստ է պատմամշակութային աշտարակներով:

Այդ աշտարակներն էլ գրավում են զբոսաշրջիկներին և uտիպում նրանց անցնել վտանգավոր ուղին՝ աշտարակները տեսնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: