Ցավալի դեպք. ՊՆ-ին պատկանող մեքենայի մասնակցությամբ վթար է եղել. մանրամասներ

Այսօր ցավալի վթար է եղել Տավուշի մարզային տարածաշրջանում: Վթարի մասնակից մեքենաներից մեկը պատկանել է Պաշտպանության նախարարությանը: Դեպքը տեղի է ունեցել Տավուշի միջհամայնքային ճանապարհ վրա:

Նավուր համայնքից դեպի Իծաքար համայնք տանող ճանապարհի վրա իրար են հшրվшծել երկու մեքենա՝ բեռնատար Ուազ մակնիշի ավտոմեքենան և Ուրալ մակնիշի մեքենան, որն էլ ՊՆ հաշվեկշռում է գրանցված եղել:

Ուրալը վարել է ՊՆ ծառայողներից մեկը, ով մարմնական վնասվածքներով փոխադրվել է մոտակա հիվանդանոց, որը գտնվում է Բերդ քաղաքում:

Ուազ բեռնատար մեքենան վարել է մի տարեց մարդ, ով այդ ժամանակ մեքենայում եղել է իր թոռնիկի հետ: Պապիկն ու իր թոռնիկը նույնպես մարմնական վնասվածքներով փոխադրվել են Բերդի հիվանդանոց՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը տասնմեկից քիչ անց: Վթարի հետևանքով վիրավորումներ ստացած երեք անձանց առողջական վիճակի մասին լրացուցիչ այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: