Ցավալի դեպք. քաղաքացին վայր է ընկել ութերորդ հարկից

Սեպտեմբերի հինգին ցավալի դեպք է գրանցվել երևանյան նորակառույց շենքերից մեկում, որն անդառնալի ելք է ունեցել: Միկոյան փողոցում գտնվող մի նորակառույց շենքի վրա շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատողներից մեկը՝ Արմենը, պատահաբար վայր է ընկել շենքից:

Նա ընկել է շատ բարձրից՝ ութերորդ հարկից, ինչի պատճառով էլ տեղում մահացել է: Դեպքը առավոտյան մոտավորապես ժամը տասի մոտերքում է տեղի ունեցել: Մինչ անմիջապես կանչված շտապ օգնության աշխատակիցները հասել են նշված հասցե, տղամարդն արդեն իսկ մահացած է եղել:

Հայտնի է, որ Արմենը հիսուներկու տարեկան է եղել: Նա եղել է «Կարախանյան Ռուբեն քոնսթրաքշըն» անունով գործող շինարարական կազմակերպության աշխատակից: Ընկերությունում Արմենը գրանցված է եղել որպես բանվոր:

Նշվում է, որ տղամարդու ընկնելու պատճառն անզգուշությունն է եղել: Նա պատահաբար է սայթաքել ու վայր ընկել: Արմենի մահվան առիթով քննչական նյութեր են պատրաստվել, որոնք ուսումնասիրման փուլում են գտնվում:

Понравилась статья? Поделиться с друзьями: