Ցավալի իրողություն. հոսպիտալացման խնդրի պատճառով ունենք մահվան դեպք. Նիկոլ Փաշինյան

Ն. Փաշինյանը, ամփոփելով այսօրվա դրությամբ ունեցած տվյալները, բավականին տխուր ու մտահոգիչ փաստեր է հանրայնացրել:

Նա նշել է, որ վարակի թվի շարունակական ու կտրուկ աճի պատճառով հիվանդանոցներում այլևս չկա տեղ հիվանդների համար, ինչն էլ այսօր մահվան պատճառ է դարձել: Այս դեպքն առաջին տխուր նախադեպն է եղել այս ընթացքում:

Նման իրավիճակ եղել է նույնիսկ ամենազարգացած երկրներում, Նյու-Յորքում էլ է եղել նման դեպք: Բայց դա չի նշանակում, թե պետք է հաշտվել այս իրողության հետ:

 

Վարչապետը հանրայնացրել է նաև ամենօրյա ռեժիմով իրականացվող այն բոլոր դրական փոփոխությունները, որոնք կատարվում են հիվանդանոցներում՝ ընդլայնելով հիվանդանոցային պայմանները, բայց խնդիրը դեռ մնում է լիովին չլուծված:

Ն. Փաշինյանը արձանագրել է, որ հակահամաճարակային տոտալ շարժման կարիք կա, քանզի իրավիճակային զարգացումը կարող է ավելի լուրջ խնդրի առաջ կանգնեցնել բոլորին: Վարչապետը նշել է, որ թեկուզ դժոխքի միջով քայլելով պետք է դուրս գանք հակառակ կողմից:

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 6 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: