Սոցցանցային տարբեր էջերում հանրայնացվել է մի ցավալի տեղեկություն այն մասին, որ ճանապարհային պատահարի արդյունքում մահացել է սիրված ու հարգված ֆիզիկոս Հրայր Ազիզբեկյանը:
Հ. Ազիզբեկյանի վաղեմի ընկեր Ռաֆայել Թեյմուրազյանն իր էջում ուշագրավ մանրամասներ է հայտնել դեպքի առիթով: Նա գրել է, որ իրականում պատահածը ոչ թե դժբախտ պատահար է եղել, այլ անփութության արդյունք:
Ռ. Թեյմուրազյանը գրել է. «Սա դժբախտ պատահար չէ, այլ՝ անփութության հետևանք, որի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու (ոստիկանները եկել-արձանագրել են ՃՏՊ-ն (որից ոչ ոք չի տուժել) ու թողել-գնացել՝ առանց տեղանքն առանձնացնելու, առանց մեքենաները փողոցից հանելու, ինչից հետո մթության մեջ ոստիկանության մեկ այլ ծառայող վրшերթի է ենթարկել մեքենան սեփական ուժերով փողոցից հեռացնել փորձող Հրայրին»:
Ռ. Թեյմուրազյանը նաև ցավով նշել է, որ ֆիզիկոսն ուներ երեխաներ, որոնք անհայր մնացին, իսկ երկիրը զրկվեց խելացի, լուսավոր ու գիտության բնագավառում իրական փոփոխությունների համար պայքարող հազվադեպ գիտնականից:
Հրայրի հետ հազար տարվա ընկերներ ենք։ Լուսավոր մարդ է, գիտության բնագավառում իրական փոփոխությունների համար պայքարող, մեջը…
Опубликовано Rafayel Teymurazyan Понедельник, 27 июля 2020 г.