Ցավալի լուր. կորոնավիրուսից երիտասարդ պաշտոնյա է մահացել

Առավոտյան համավարակային հերթական վիճակագրությունը գուժեց ևս տասը հայ քաղաքացու մահվան ցավալի լուրը: Հանրայնացված տվյալների մեջ ամենից երիտասարդ մահացած քաղաքացին քառասունմեկ տարեկան էր:

Ավելի ուշ պարզվեց, որ համավարակից մահացած սույն քառասունմեկամյա երիտասարդը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից էր: Այս մասին սոցցանցային տեղեկություն է հանրայանցրել ՊԵԿ-ի պաշտոնական էջը՝ ցավակցական խոսքեր ուղղելով վախճանված հրաշալի մասնագետի հարազատներին:

Մահացած քաղաքացին ՊԵԿ վարչության իններորդ բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանն է: Գործընկերները մեծ ցավով են ընդունել Ռ. Գյուլասարյանի անժամանակ ու ցավալի վախճանի մասին տեղեկությունը: Մեծ ափսոսանքով ու ցավով նշում էին, որ նա հսկայական ներդրում է ունեցել ոլորտի զարգացման գործում:

Համավարակային վիճակագրությունն ըստ ոլորտի մասնագետների գտնվում է փոփոխական տատանումների մեջ: Ըստ վերջին շրջանում գրանցված տվյալների՝ նկատելի է որոշակի ցուցանիշների նվազում, սակայն մահվան դեպքերը դեռ բավականին շատ են:

Համապատասխան հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:

Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից…

Опубликовано ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Пятница, 31 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: