Ընթացիկ օրհասական օրերին, երբ համաժողովրդական ուշադրությունը սևեռված է Արցախի վիրшվnր սահմաններին, երկրի ներսում չի նահանջում, ավելին մnլեգնում է մեկ այլ վտանգավոր իրողություն, այն է՝ համավարակը:
Այս օրերին համավարակը ոչ միայն ընդլայնում է իր տարածվածությունը, այլև շարունակում է մեր հայրենակիցներից խլել թանկագին կյանքեր, ուստի խորհուրդ է տրվում ամեն դեպքում չթուլացնել համընդհանուր զգոնությունը՝ պահպանելով նաև հակահամավարակային պայմաններն ու կանոնները:
Պատմաբան Արթուր Եղիազարյանն իր սոցհարթակում անչափ ցավալի ու նշանակալի կուրստի մասին հրապարակում է արել: Նա տեղեկացրել է, որ համավարակից մահացել է հայտնի ու անչափ սիրված պատմաբան Արտակ Մովսիսյանը, ով ներկայումս ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչն էր:
Այս հրապարակումը մեծ ցավով է ընդունվել Ա. Մովսիսյանին ճանաչողների կողմից, քանի որ նրանք տեղյակ էին, թե ինչ կարևոր ու արժեքավոր գործունեությամբ է զբաղվում պատմաբանը և ինչ նշանակություն ունի նրա գործունեությունը մեր նորօրյա պատմության համար: