Այսօր մեծագույն ափսոսանքով տեղեկացանք, որ ութսունվեց տարեկանում վախճանվել է տաղանդավոր գրող, մտավորական Մաքսիմ Հովհաննիսյանը: Նա ծնվել է Ստեփանակերտում և իր կենսագործունեության ողջ ընթացքում արարել ու գործել է մասնավորապես արցախյան հանրության համար՝ ստեղծելով արժեքավոր գործեր նրանց մասին:
Նա բազմաթիվ պատմվածքներ, ակնարկներ, պիեսներ ու թարգմանություններ է թողել որպես գրական ժառանգություն: Նաև «Արցախ» թերթի գլխավոր խնբագիրն էր և իր գործուն ու գաղափարական ներկայությունն ուներ արցախյան իրադարձությունների ողջ ընթացքում: Թերթում արցախահայության առկա խնդիրների անդրադարձները բազմաթիվ էին:
Բացի ստեղծագործական հսկայածավալ ու մնայուն գործունեությունը, Մաքսիմ Հովհաննիսյանն իր կարևոր ու գործուն մասնակցությունն է ունեցել արցախյան շարժման կազմակերպման գործում՝ միաժամանակ արտահայտելով արցախահայության հույզերն ու ձգտումները նրանց համար մի բարդագույն ժամանակաշրջանում, երբ ամենից շատն էր զգացվում այդօրինակ աջակցության անհրաժեշտությունը:
Նրա մահվան առիթով սոցցանցային գրառմամբ իր ցավն ու ափսոսանքն է հայտնել Արցախի նախագահը՝ Ա. Հարությունյանը՝ իր անունից ցավակցելով ու զորակցելով Մաքսիմ Հովհաննիսյանի մտերիմներին ու ստեղծագործությունը գնահատողներին: