Կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո մի տևական ժամանակ Գեղարքունիքի մարզն անխոցելի էր համարվում: Այնտեղ թագավարակային հիվանդության դեպքերը գրանցվեցին հայկական մյուս տարածաշրջանների համեմատ շատ ավելի ուշ, սակայն միանգամից:
Բավականին մեծ թվով վարակման դեպքեր հաստատվեցին, իսկ մարզպետ Գնել Սանոսյանը սկսեց պարբերական ու կանոնավոր կերպով հայտարարել վիրուսակիրների, ապաքինվողների և առհասարակ վիրուսի հետ կապված բոլոր նորությունների մասին:
Երեկ մարզպետը ցավալի գրառում է կատարել: Նա հայտնել է Ծակքար գյուղի բնակիչ Սիրականյանի մահվան մասին: Մարզպետը հայտարարության մեծ նաև տեղեկացրել է, որ Սիրականյանը երկար տարիներ եղել է գյուղի դպրոցի փոխտնօրենը, ֆիզիկայի ուսուցիչը և դասավանդել է նաև իրեն:
Բազմավաստակ մանկավարժի անժամանակ ու ցավալի մահվան առիթով ցավակցական ու ափսոսանքի բազմաթիվ խոսքեր են հնչել:
Մարզպետը հայտարարության վերջում դարձյալ հորդորել է հետևել պարետատան որոշումների անխախտ կատարմանը, քանզի չհետևելն ու անփութույունը ճակատագրական կարող է լինել. դա կարող է կյաքն արժենալ: