«Ցավով տեղեկացա, որ մահացել է․․․»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավալի գրառում է արել՝ բոթ հայտնելով․ մահացել է արցախյան ամենատարեց բնակիչը՝ Արևհատ տատիկը։ Նախագահի խոսքով՝ հարյուր տասնմեկամյա արցախցուհին կյանքից հեռացել է այս գիշեր։

Հարությունյանը ցավակցել է նրա մեծ գերդաստանին ու հիշել ընտրություններին իր հայրենասիրական վառ պոռթկումը, որն անչափ վառ տպավորություն է թողել իր վրա։

Իրապես, սա մեծ կորուստ է արցախյան պատմության համար, քանզի նա միակն էր երկրում՝ նման բարձր տարիքով։ Հասկանալի է՝ մեծ տարիքը երբեմն մահվան պատճառ է դառնում, բայց և ցավալի է լսել նման կյանքի մեծ ուղի անցած ու այժմ այն լքող գույժերը։

Վերջերս մահացել է նաև հայաստանյան ամենատարեց կինը, որը որոշ ժամանակ կարողացել էր ամենատարեցը լինել աշխարհում՝ ճապոնուհի կնոջ մահվանից հետո։ Դա անչափ պատվաբեր էր մեր ազգի համար, որը չնչին քանակային տոկոս է կազմում ճապոնացիների նկատմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: