Ցնցող․ աշակերտը 400 միավոր է ստացել միասնական քննություններից

Ռուսաստանյան Կոստրոմայի շրջանավարտ Դմիտրի Լոմսաձեն 400 միավոր է ստացել միասնական քննության համար։ Համար երեսուն դպրոցի սանը հարյուրական միավոր է ստացել ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ռուսաց լեզվի քննություններից։

Հիմա դպրոցականը կարող է ընդունվել ռուսաստանյան լավագույն համալսարաններից ցանկացածը։ Համար երեսուն դպրոցը հպարտանում է իր սանով։ Տնօրեն Ալեքսանդր Զյուզինի խոսքով՝ տղան առաջին դասարանից հակումներ ուներ գիտությունների նկատմամբ, մասնակցել է օլիմպիադաների, հիանալի սովորել՝ դպրոցն ավարտելով ոսկել մեդալով։

Նշվում է՝ միասնական քննության ողջ պատմության ընթացքում 400 միավոր ստացել է ընդամենը չորս շրջանավարտ։ Լոմսաձեն հինգերորդն է դարձել։

Նշենք նաև՝ քովիդային ախտի համավարակային իրավիճակի պատճառով միասնական քննությունները հարկ է եղել երկու անգամ հետաձգել։ Որոշվել է՝ կորոնավիրուսյան ախտի ընթացքում միասնական քննություն կհանձնեն միայն այն շրջանավարտները, որոնք մտադիր են բուհ ընդունվել։ Հեռահար եղանակով միասնական քննության անցկացումը քննարկվել է, սակայն հնարավոր չի եղել անցկացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: