«Ցնցված եմ…» Ն. Փաշինյանը նոր գրառում է հրապարակել

Ն. Փաշինյանն իր սոցցանցային էջում քիչ առաջ ցավով ու ափսոսանքով լի մի հրապարակում է հանրայնացրել՝ անդրադառնալով լիբանանյան այսօրվա ցավալի ու դժբախտ ելքով դեպքին:

Ինչպես հայտնի է, այսօր այդ տարածաշրջանում տեղի ունեցած պшյթյnւնի պատճառով բազմաթիվ շինություններ են վնասվել, եղել են զոհեր, բազմաթիվ վիրավորներ: Նրանց թվում նաև հայեր կան: Հայկական դեսպանության մոտակայքում գտնվող շինությունն էլ է տուժել:

Վարպապետը տեղեկացնում է, որ հեռախոսով զրուցել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ և զորակցություն հայտնել նրան ու տեղի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին: Վարչապետը նաև իր զորակցությունն է հայտնել լիբանանյան բնակչությանը:

Ն. Փաշինյանն իր հրապարակումն ավարտել է ցավակցական խոսքով, որն ուղղված է ցավալի դեպքի արդյունքում իրենց հարազատներին կորցրած բոլոր մարդկանց ու նշում, որ մեր ժողովուրդը գտնվում է եղբայրական Լիբանանի կողքին:

Վարչապետի ցավակցական հրապարակման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք կից:

Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 4 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: