Փանքեյք․ ամենահամեղ, օգտակար և արագ նախաճաշ․ այն ուղղակի հալվում է բերանում

Ինչպես գիտեք նախաճաշը կարևոր ու պարտադիր օրվա բաղադրիչ է։ Բոլորին է հաճելի, երբ այն բազմազան ու տարբեր է։ Վերջին տարիներին նախաճաշի անբաժանելի մաս է դարձել փանքեյքը։ Փանքեյքի հազարավոր բաղադրատոմսեր կան։ Այսօր առաջարկում եք այդ բլիթներից մեկի բաղադրատոմսը, որն անչափ համեղ, փափուկ և որ պակաս կարևոր չէ՝ արագ ու հեշտ է պատրաստվում։ Այն ուղղակի հալվում է բերանում։

Անհրաժեշտ է՝

Ձու — 2 հ,

Շաքարավազ — 4 ճ․գ․

Վանիլին

Փխրեցուցիչ կամ սոդա — 10 գ

Կաթ — 500 մլ

Բուսայուղ — 50 մլ

Ալյուր — 400 — 450 գ

Բոլոր բաղադրիչները միասին հարել, ստանալ ծորացող խմոր: Եթե պինդ է, կարելի է կաթով թուլացնել կամ հակառակը՝ ալյուրով պնդացնել: Թխել չոր, չկպչող թավայի մեջ, միջին ուժգնության կրակով:

Եթե թեկուզ անձեռոցիկով մի կաթիլ ձեթ քսեք թավային ապա բլիթները միատոն չեն ստացվի։ Իսկ ինչպե՞ս ստանալ կլոր համաչափ բլիթներ՝ պարզապես խմորի պնդությունը պետք է ճիշտ ստանալ, ճաշի գդալով լցնելու դեպքում ինքն իր ձևը կընդունի:

Եթե բլիթը չի կարմրում, թխվում է, բայց սպիտակ է մնում,  ուրեմն սոդան կամ փխրեցուցիչը պակաս է, ավելացրեք: Եթե բլիթը ծանր է, փափուկ չի ,ուրեմն կամ խմորն է պինդ կամ էլ սոդան քիչ:

Понравилась статья? Поделиться с друзьями: