Փաշինյանը բռնախլեց իշխանությունը ու էսօր էլ շանտաժով իր ձեռքին է պահում

Գ․ Պետրոսյան․  Իրեն ընտրեցին, որովհետև մենակ ինքը կարար սենց «ղալաթություն» աներ, ոնց որ արեց։ Էդ մարդը ընդհանրապես ցենզուրա չունի։ Ինքը ամբաստանում է ուրիշներին վատ մթնոլորտի համար, ինքն է դրա հեղինակը։ Ինքը հենց առաջին օրը խլեց ժողովրդի իշխանությունը, ինքը բռնախլեց իշխանությունը ու էսօր էլ շանտաժով իր ձեռքին է պահում։

Հիմա դեմագոգիա է անում, ասում է ժողովուրդը իրեն է տվել ի պահ, սա դեմագոգիա է։ Իրա խնդիրը զվարճանալն է։ Նախ ի՞նչ է նշանակում «պահ» տալ իշխանությունը։ Ասենք էդպես է, էս նշանակում է ուրեմն ոնց ուզես կարող ես վարվել։

Որդեգրել է ՀՀ-ն ու ու հիմա ոնց ուզում է վարում է։ Տվել ենք ասել ենք տեր կանգնի, ինքը ժողովրդի հերն է անիծում։ Էս անտերությունը ինչքան հանդուրժենք։

Սա բացարձակորեն անտերություն է, անօգնականություն։ Ես հատուկ դիտավորություններ եմ տեսնում էս ամենի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: