«Փաշինյանը ընտրություններից մեկ օր առաջ արդեն հաղթել էր ՀՀ նախկին երեք նախագահներին»․ Դավիթ Մանուկյան․ ահա թե ինչպես

Դավիթ Մանուկյանը սոցիալական հարթակում ընտրություններին վերաբերող մի միտք էր գրառել, որտեղ անդրադարձ է կատարել ընտրություններից 1 օր առաջ կայացած քաղաքական բանավեճին և բոլորի ուշադրությանը ներկայացրել բանավեճին ներկա չգտնվող ՀՀ նախկին ղեկավարներին ։

Նշել է, որ դա հանրությանը 1 հաղորդագրություն է փոխանցում, այն է՝ այդ բանավեճին մասնակցելով՝ իրենք իրենց կվնասեին։ «Քանզի եթե գային բանավեճին, կորցնելու էին այդ պահին ունեցած էլեկտորատի մեծ մասը։ Որևիցե այլ բացատրություն չկա։

Դուք ինչո՞ւ պետք է հնարավորությունն ու առիթը բաց թողնեիք ուղիղ եթերում հանրության աչքի առաջ «ոչնչացնելու» նրան։

Նա եկավ, իսկ դուք՝ ոչ», — գրել է Դավիթը։ Այնուհետև նշել է՝ «կապիտուլյանտի հետ բանավիճելու ոչինչ չունենք» նախադասոււթյունն ամենաէժան արդարացումն է։ Ընդգծել է՝ նրանք չեկան, որովհետև նրանց կարող էր «ոչնչացնել» Փաշինյանը։

Մանուկյանն ավելացրել է նաև՝ նախկին նախագահները թող գային և համոզեին իրեն գնալ և ընտրել նրանցից մեկին։

Понравилась статья? Поделиться с друзьями: