Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր միոցառման մասին։ Պետությունը կաջակցի նաև փետրվարին 10001-ից 25000 դրամի էլհոսանքի սպառում և 30001-ից 40000 դրամի գազի սպառում։ Կփոխհատուցվի սպառողների ծախսի 30 տոկոսը։ Աջակցություն կտրվի 7837 էլհոսանքի բաժանորդի և 81697 գազի բաժանորդ։
Աջակցության 16-րդ միջոցառման 2-րդ կետով մեր սիրելի վարչապետը չի անտեսել նաև այն մարդկանց, ովքեր գազ չունեն։ Կան չգազաֆիկացված գյուղեր, ու այդ մարդիկ կստանան փետրվարի ևս 50% փոխհատուցում էլհոսանքի համար, այսինքն եղած զեղչին կավելանա նաև այս 50%-ը։ Կա այդպիսի 310 գյուղ ու այդ գյուղերին է վերաբերվում այս օգնությունը։ Վարչապետի խոսքով՝ կաջակցվի նաև մարտին մինչև 3000դրամի ջուր սպառածների վարձավճարի 50 տոկոսը․ 424972 շահառու ունի այս ծրագիրը։
Փաշինյանը նաև նշեց՝ ճգնաժամն առաջացել է ոչ միայն այն մարդկանց պատճառով, որոնք իրապես գումարի խնդիր ունեն, այլև համատարած բոլորը չեն վճարել։ Այդ պատճառով կայացվեց այսպիսի դժվար, կամային որոշում, ցավոք, որոշ քաղաքացիների հոսանքն անջատվեց, բայց արդյունքը եղավ վճարումները։
Այս ծրագրով կառավարությունը փակում է կոմունալների վերաբերյալ աջակցության ծրագրերը։