Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է ինչպես են սնվում զինվորները։ Նա այս պահին Արցախում է, և առիթը չի կարողացել բաց թողնել այցելել զորամաս։ Այնտեղ վարչապետը ճաշի ժամին է եղել և տեսանյութով ցույց տվել՝ ինչպես են սնվում զինվորները։
Այսօրվա եռատոնական օրը յուրահատուկ էր նաև զինվորների համար․ տոլմա էին ուտելու։ Ճաշացանկը բազմազան էր, հագեցնող ու, վստահաբար, անչափ համեղ։
Փաշինյանը տեսանյութին կից գրել է՝ նման կերպ են սնվում ժամկետային զինվորների ութսուն տոկոսը, իսկ մինչև այս տարեվերջ կսնվի հարյուր տոկոսը։ Թվերն իրապես ապշեցնում են ու անհավանական թվում։
Իրապես, հիասքանչ է պարզապես, որ լուծվել է զինվորների սննդի հարցը։
Մինչ այս ծնողներն ստիպված էին համեղ սնունդ ուղարկել իրենց ծառայող տղաներին, իսկ հիմա ամենը հասանելի է սովորական սննդի ժամին՝ գազավորված ըմպելիքներից մինչև թեյ ու սուրճ, և տոլմայից մինչև շոկոլադ ու թխվածք։
Մեր զինվորների 80 տոկոսը այլեւս սնվում է այսպես։ Մինչեւ տարեվերջ այսպես կսնվի ժամկետային զինծառայողների 100 տոկոսը։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 9 мая 2020 г.