«Փաշինյանն ու Քոչարյանը հասկանում են, որ իրենցից ոչ ոք 51 տոկոսի շեմը չի հատելու»․ Անդրիաս Ղուկասյան․ տեսանյութ

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը հարցազրույց է ունեցել եթերում, որի ընթացքում խոսել է Մինսկի խմբից և նշել, որ Մինսկի օրակարգում այլևս ոչ մի կետ չկա և դա ստեղծվել է  եռակողմ ֆորմատի արդյունքում։ Եվ դա ռազմավարություն է։

Ղուկասյանը նաև խոսել է առաջիկա ընտրությունների մասին։ Նա ասել է, որ և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը լավ գիտակցում են, որ հիսունմեկ տոկոս շեմը չեն հատելու։

Նրանք պետք է առաջ մղվեն երեք շարքով, որպեսզի մյուսների հետ հավաքեն հիսուն տոկոս և առաջին փուլում հաղթանակ գրանցեն։ Ղուկասյանն ընդգծում է, որ Քոչարյանը նույնպես այդ մոտեցումն է կիրառում։

Իսկ մյուս կուսակցությունները  ստեղծելու են մանր  պրոյեկտներ, որոնք կոչված կլինինեն հասարակության մեջ այն մարդկանց համար, ովքեր չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։

Ղուկասյանի  խոսքով կա մեկ խնդիր՝ կրկնել 2007 թվականի էֆեկտը, երբ ձայների քսանվեց տոկոս ուղղակի փոշիացվեց։ Ղուկասյանի խոսքին առավել մանրամասն կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями: