Փաշինյան, չդավաճանես մեզ քո հրաժարականով

Ես գեղացի եմ, կարող է մի բան էլ գեղավարի ասեմ։ Փաշինյան, չդավաճանես մեզ քո հրաժարականով։ Եթե հանկարծ հրաժարականը լինի, խնդրում եմ Ռուսաստանին ու Ֆրանսիային, բացեք ձեր դռները գանք էդտեղ։ Եթե պիտի  հանկարծ գան էն հին կլանները։

Ես 20տարուց հետո Ռուսաստանից հետո եկել եմ, որ չարչարվեմ ու ապրեմ ստեղ։ Մի հոգի տղա չկա իմ վրա գոռա ու մատ թափ տա։ Առաջները շատ է եղել, էսօր էդ բանը չկա։ Կռիվը եղավ, վերջացավ, խոնարհվում եմ, բայց էսօր դավաճանություններ չպիտի տեսնենք։

Էդ բեմի վրա կանգնողները, որ ժողովրդին հրահրում են, դրանց սաղին տեսել ենք՝ հռփացածներ են։ Ուջանցիները տականք չեն, որ գնան կանգնեն դրանց բեմերի վրա ու սուտ բաներ են պտտում, թե մենք դեմ ենք Նիկոլին։ Մեր Ուջանի անունից բան չգրեք։ Մեծամասնությունը կողմ է մենակ մեր գերագույնին։

Եթե նույնիսկ հրաժարական է տալու, թող ընտրություններ կառուցի, իսկ դա մենակ ինքը կարող է անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: