Փառք Հայոց Բանակին, Փառք Հայոց գիտական մտքին ու հայկական զենքին, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ զենքին

Ինչպես պաշտոնապես հայտարարվեց, այս գիշեր որոշակի անդորր վիճակ է տիրել սահմանում, սակայն մինչ այդ հակառակորդի տանկը փորձել է առաջ ընթանալ: Արժանանալով մեր կողմի համապատասխան արձագանքին՝ դադարեցրել է առաջընթացի փորձերը:

ՊՆ մամլո խոսնակը խոստացել է առաջիկայում խիստ ուշարժան տեղեկատվություն և տեսանյութ հանրայնացնել, իսկ Ա. Հովհաննիսյանը մի ոգևորիչ հրապարակում է հանրայնացրել՝ փառաբանելով հայոց բանակին ու հայրենական արտադրության զինատեսակներին, հայոց գիտական մտքի առաջընթացին:

Երեկ խորհրդարանի անդամներից շատերը ԱԺ նախագահի գլխավորությամբ տարբեր միջազգային ատյաններ համապատասխան գրություններ են ուղարկել, իսկ պատասխանը չի ուշացել:

Այսօր արդեն հանրայնացվել են մի շարք միջազգային կառույցների անդամների, ներկայացուցիչների արձագանքները, որոնցում արտահայտված է հայանպաստ դիրքորոշում: Պատասխաններում հայտարարվում է, որ սատարում և աջակցում են հայկական կողմին:

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց արձագանքում վերահաստատել են այն կարծիքը, որ հայկական կողմը պաշտպանում է սեփական տարածքային ամբողջականությունը՝ դատապարտելով հակառակ կողմի անհարկի ակտիվությունը:

Ներկայացնում ենք Լիլիթ Մակունցի հանրայնացրած նյութը կոնգրեսականների սոցցանցային էջի հայտարարություններից:

Понравилась статья? Поделиться с друзьями: