Գ. Ծառուկյանի սոցցանցային էջում ուշագրավ հրապարակում է հայտնվել: Վերահրապարակվել է Գ. Ծառուկյանի նախկինում հնչեցրած հայտնի միտքը, որ թագավարակը բարիներին շրջանցում է: Իսկ զուգահեռ կցված գրառումից պարզ է դարձել, որ նա վստահաբար թագավարակ ունի:
Հանրայնացված հրապարակման մեջ նշվում է, որ փաստորեն համավարակը բարիներին ևս չի շրջանցում: Տեղեկություն է տարածվել փաստաբանի միջոցով, որ Ծառուկյանը ջերմություն ունի, սակայն այնքան վատ չէ, որ հիսպիտալացվի:
Հաշվի առնելով հանգամանքը, որ տանը ունի նաև տարեց ծնողներ՝ Գ. Ծառուկյանն ինքնամեկուսացումը կազմակերպել է իր տներից մեկում:
Գ. Ծառուկյանն իր հրապարակումը եզրափակել է «Աստված բոլորիս պահապան» արտահայտությամբ՝ առողջություն մաղթելով բոլոր վարակակիրներին: Հայտնի է նաև, որ իր որդին նույնպես թագավարակային դրական ցուցանիշ ունի, ինչի հիմնավորմամբ էլ բաց է թողել իրեն առնչվող դատալսումները:
Այս խմբակցության այլ պատգամավորներ ևս չեն կարողացել խուսափել վարակվելուց, սակայն նրանց առողջական վիճակների մասին հստակ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել:
Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))Առողջություն բոլոր վարակակիրներին:Աստված պահապան մեզ բոլորիս։
Опубликовано Gagik Tsarukyan Вторник, 30 июня 2020 г.