Փշաքաղվելու չափ հզոր. երգում են մեր զինվորները

Հայ զինվորները փայլում են ոչ միայն մարտական առաջադրանքները հոյակապ կատարելով, այլ նաև այլ արժանիքներով, որոնց մեջ ամենից տարածվածը թերևս հզոր ձայնային տվյալներն են: Համացանցում հերթական հզոր տեսանկարահանված նյութն է տարածվել:

Տեսանկարահանման մեջ երգում են մեր սահմանն անառիկ պահող զինվորները: Տեսանյութն ուշագրավ է. այն միասնականության և համախմբման հրաշալի օրինակ է: Երևում է, թե մեր տղաներն ինչ միասնականությամբ են միմյանց սատարում, նույնիսկ երգելիս:

Երևում է, թե ինչ հիացմունքով են զինակից ընկերները լսում միմյանց, ծափահարում ու ոգևորում իրար: Նկարահանման ավարտին տղաները ջերմ բարևներ են ուղղում բոլորին՝ բարևները ջերմ խոսքերով համեմելով:

Նրանք հորդորում են չկասկածել, որ հաղթանակը մերն է լինելու, քանի որ սահմանին կանգնած տղաները առյուծներ են իրենց խիզախությամբ և ուժով: Հայ զինվորի հզորությունն ու բարձր ոգին ներկայացնող նյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: