Փշաքաղվելու չափ հզոր. ինչպե՞ս են ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները գնում առաջնագիծ

Երկրապահ կամավորականների առաջնորդ Ս. Միքայելյանն ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել իր սոցհարթակում՝ ցույց տալով, թե ինչպես են վարչության Հատուկ վաշտի կամավորները ուղևորվում դեպի սահման:

Նրա հանրայնացրած տեսանյութում երևում է, թե ինչպես են կամավորները քոչարի պարում և պարին զուգահեռ ոգևորիչ բացականչություններ արձակում: Հավաքվածների մոտ ելույթով հանդես է եկել Ս. Միքայելյանը:

Նա իր խոսքում նշել է, որ շատ տարիներ առաջ, երբ տեղում ներկա գտնվողներից ոմանք նույնիսկ դեռ չէին ծնվել, ինքը նրանց տարիքին է եղել և առանց վարանելու հանձն է առել հայրենի սահմանների պաշտպանության կարևոր ու պատասխանատու գործը:

Նա հիշում է, թե ինչպես է Վ. Սարգսյանի գլխավորությամբ մեկնել ճակատ ու վերադարձել հաղթանակով: Դիմելով բոլոր մայրերին՝ նա իր խոնարհումն է հայտնել նաև ներկա մայրերին՝ հերոս զավակներ դաստիարակելու համար:

Ս. Միքայելյանի հանրայնացրած տեսանյութը, որտեղ երևում է մեր կամավորների մեծ ոգևորությունն ու խիզախությունը, ներկայացնում ենք վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: