Արտասահմանաբնակ հայերի իրազեկման ու ճանաչողական գործառույթներ ունեցող հավաքներն ու համահավաք կուտակումները հետևողականորեն ընթացքի մեջ են ամենուր, որոնք մասնավորաբար պետական նշանակության կառույցների շենքերի մոտ են իրականացվում:
Ջավախահայերը նույնպես շարունակում են խիստ սկզբունքայնորեն իրենց դրսևորել հայաստանաբնակ ու արցախաբնակ հայերին այս օրերինպետքական օգնություն ցուցաբերելու հարցում:
Չդադարող ցույցերը շարունակվել են նաև այսօր: Մի քանի հազարի հասած Ջավախքի մեր հայրենակիցները հավաքվել են իրենց բնակավայրի՝ Ախալքալաքի կենտրոնական հատվածում և այդկերպ իրենց սատարումն ու օժանդակությունն են հայտնել հայերին:
Ընդ որում, Ջավախահայերը մի քանի անգամ արդեն տարբեր առիթներով հայտարարել են, որ միանգամայն պատրաստ են սահմանները բացելու պարագայում միանալ սահմանին կանգնած մեր զինվորներին՝ պաշտպանելու Արցախի ներկայիս ամբողջականությունը:
Ջավախահայերի ցույցերն ուղեկցվում են հայրենասիրական բարձր ոգու արտահայտման գեղեցիկ դրսևորումներով: Նրանք սրտառուչ կոչեր են անում, հայրենասիրական վանկարկումներով ու երգերով իրենց ասելիքը հասցնում հասցեատերերին:
Ջավախահայերի խաղաղ, գեղեցիկ համերաշխության այսօրվա ցույցից մի ոգեշունչ դրվագ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: