Փշաքաղվել կարելի է. Մաշա Մնջոյանի հուզիչ ելույթը ադրբեջանական դեսպանատան շենքի մոտ

Աշխարհի հայերն իրենց անհամաձայնության և ըմբոստության ձայնն են բարձրացրել՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով արցախյան իրադարձությունների վրա: Օտար ափերում գտնվող հայկական համայնքները յուրօրինակ քայլարշավ են սկսել:

Հայերի համախմբումը հատուկ նպատակ է հետապնդում, այն է՝ աշխարհին ճիշտ իրազեկելու և Արցախի ինքնորոշման հարցը քննարկման հարթակ բերելու:

Այս կարևոր նպատակին հայերը հասնում են իրենց հատուկ գեղագիտական դրսևորումներով ու գեղեցկությամբ:

Բացի իրազեկման ակցիաները, հայերը շարունակում են զուգահեռ աշխարհին հիացնել ու զարմացնել հայ մշակույթի, հայկական մտքի երկնած գոհարներով: Այս առումով բավականին հուզիչ է Մաշա Մնջոյանի ելույթը:

Նա հայկական ակցիայի շրջանակներում Ավստրալիայում գտնվող ադրբեջանական դեսպանատան շենքի մոտ երգել է հայերիս համար թանկ ու կարևոր երգերից մեկը՝ «Արցախ»-ը: Մաշայի կատարմամբ այս երգը առանձնահատուկ հուզականություն ու հմայք է ձեռք բերում:

Մ. Մնջոյանի անչափ ազդեցիկ ու հուզառատ ելույթի նկարահանված տարբերակը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: