Փոխնախարար Ժ. Անդրեասյանը նոր հայտարարություն է հանրայնացրել սոցցանցային իր հարթակում՝ տեղեկացնելով ուսումնական հաստատություններին դիմակ տրամադրելու կառավարական որոշման մանրամասների մասին:
Ըստ այդմ, պետությունը պատասխանատվություն է վերցրել կրթական հաստատություններին տրամադրել դիմակներ՝ սովորողների և աշխատակիցների համար:
Աշխատակիցներին տրամադրվելու է անձնակազմի թվաքանակի հարյուր տոկոսի չափով անհրաժեշտ դիմակ: Տրամադրվող դիմակները նախատեսված են օրը երեք անգամ փոխելու համար:
Հարյուր տոկոսով դիմակներ է տրամադրվելու նաև հատուկ և մասնագիտակցված դպրոցների սովորողներին, իսկ հանրակրթական դպրոցների սովորողներին տրամադրվելու է սովորողների թվաքանակի քսան տոկոսի չափով դիմակ:
Ժ. Անդրեասյանը նաև տեղեկացնում է, որ դիմակների անհրաժեշտ քանակը գնվելու է՝ նկատի ունենալով մեկ ամիս ժամանակահատված, քանի որ իրավիճակը հնարավոր է փոխվի ու դիմակների տրամադրման կարգը ևս փոփոխության ենթարկվի:
Բացի դիմակները, ուսումնական հաստատություններին տրվելու են նաև անհրաժեշտ ախտահանիչ նյութեր, որոնք օգտագործվելու են ինչպես շենքային տարածքի մաքրման, այնպես էլ սովորողների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների ձեռքերի ախտահանման համար:
Սույն տեղեկատվական հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է վարը:
COVID 19-ի պայմաններում ուսումնական հաստատություններում անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա…
Опубликовано Zhanna Andreasyan Четверг, 3 сентября 2020 г.