Անի Պետրոսյանը երբեմն համացանցում պատմում է իր օրվա իրադարձությունների մասին։ Դերասանուհին համացանցում ունի իր լսարանը, որտեղ շփումներ է պահպանում իր հանդիսատեսի հետ։
Անիին նրա երկրպագուները հադիպել են նաև էկրաններին, սակայն նա հիմնականում թատրոնի դերասանուհի է։ Թատրոնում իր աշխատանքը անչափ շատ է սիրում դերասանուհին, ինչի մասին բազմիցս հայտարարել է։
Այս անգամ Անի Պետրոսյանը գրառում է կատարել և պատմել մի դեպք, որը տեղի է ունեցել իր հետ։ Նա նշում է, որ փողոցում քայլելիս ականատես է եղել հրավառության։
Անին մասնավորապես գրել է․ «Փողոցով քայլում էի, հանկարծ գմփոցներ լսվեցին, բոլորը խուճապահար սկսեցին վերև նայել, հետո իրար, ձայնի աղբյուրն էին փնտրում։ Պարզվեց՝ հրավառություն էր։ Էսքանը…»։ Դերասանուհու գրառումից կարելի է ենթադրել, որ նրան տխրեցրել է հրավառության նկատմամբ մարդկանց արձագանքը։
Մեկնաբանություններում Անին նաև հավելել է․ «Հրավառությունը իր հերթին, բայց մարդկանց դեմքերը պիտի տեսնեիք ու վախը, լացելու տեսարան էր։ Այսինքն ամեն վայրկյան սպասում են…»։