Փոքրիկ Էմիլյան ընդամենը հինգ տարեկան է, բայց արդեն հասցրել է հետևորդների մեծ բանակ հավաքել իր անուշիկ ու քաղցրիկ ձայնի և համով ասմունքի շնորհիվ: Փոքրիկ աղջնակն իր գեղեցիկ արտասանությամբ հիացնում է բոլոր ունկնդիրներին:
Անհնար է Էմիլյային առանց ժպիտի և հուզմունքի լսելը: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ աղջնակը Հայաստանից հեռու է ապրում, իսկ նրա ընտրած ստեղծագործությունները, որոնք կատարում է, մեծ մասամբ հայրենասիրական թեմատիկա ունեն:
Էմիլյան հերթական անգամ ասմունքելու համար ընտրել է սևակյան հայտնի ու սիրված ստեղծագործությունը, որտեղ արժևորվում է հայ ժողովրդի ստեղծագործ ու տոկուն բնույթն ու բնավորությունը:
Աղջնակն այնպիսի գեղեցիկ շեշտադրումներով է արտասանում բանաստեղծության տեքստը, այնպիսի ճիշտ հնչերանգներ է ընտրում առանձին հատվածների արտաբերման համար, որ ունկնդիրն անկախ իր կամքից հուզվում է լսելիս:
Էմիլյա Մարգարյանի քաղցրիկ ու արտիստիկ կատարումը կարող եք վայելել ստորև կցված ինստագրամյան նյութի մեջ: