Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան․ ես հարցազրույց եմ տվել ադրբեջանական լրագրողի

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան․ ես հարցազրույց եմ տվել ադրբեջանական լրագրողի, որի հետ խոսել եմ դրացիական հարաբերությունների տեսլականի մասին։ Եթե ես հրաժարվեի տալ, կասեին չենք տեղավորվում միջազգային միտումների մեջ, ես կռվի կողմնակից չեմ, ես խաղաղությանն եմ կողմ։

Ով կողմ է, թող պարտիզանական ջոկատներ կազմի։ Մենք խնդիր ունենք ժամ շուտ որդիներին տուն հասցնենք, մայրերի մոտ։ Դրանով իսկ ապացուցել մեր խաղաղասիրությունը։ Այսօր դիվանագիտության ժամանական է, այն ինչը մենք չկարողացանք։ Ամպագորգոռ ասում էինք «Ազգ-բանակ», իրենք չէին ասում բայց պատրաստվում էին։

Խոսում, խոսում, խոսում էինք, առանց հենքի։ Շահարկումների թեմա էր միայն Արցախը ու ներքաղաքական։ Հարցը հոգս չէր, հարցը շահարկում էր։ Մենք հաղթանակից չքաղեցինք ոչինչ, իսկ իրենք իրենց պարտությունից՝ քաղեցին։ Հ․ Թումանյանը ժամանակին սպիտակ դրոշով գնացել էր, որ կյանքեր փրկի։

Եթե պիտի մի հոգի փրկվի, ուրեմն պետք է գնալ նմանօրինակ քայլերի։ Ես դրա համար այդ հարցազրույցը տվեցի։

Понравилась статья? Поделиться с друзьями: