Քաղաքագետ Վիգեն Խաչատրյան․ 17-ը ուզում է էնպես ներկայացնել, իբրև միայն Ն․ Փ․-ն է պարտվել

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյան․ 17ը ուզում է էնպես ներկայացնել, իբրև միայն Ն․ Փ․-ն է պարտվել։ Չեն հասկանում, որ սա ավարտ չի ու չի լինի։ Կռվին ինչպես էինք միավորված։ Հիմա էլ էդպես պիտի միավորվենք։ Այսօր պետք է համագործակցության ճանապարհով առաջանալ։ Հատկապես, երբ ունենք բազում հոգսեր ու կայունացնլու կարիք ունենք։

Էս ի՞նչ վարքագիծ ենք դրսևորում։ Արկածախնդրությամբ են մարդիկ զբաղվում։ Ընտրությունների ժամանակը պիտի հայտարարվի, բայց երբ չկա առճակատում՝ նոր։ Պետք չի Ալիևի ջրաղացին ջուր լցնել։ Եթե մենք անդրադառնանք ինչու այսքան վատ ավարտվեց կռիվը, դա պալատական հեղաշրջման արդյունքն էր, որը 96ին եղավ։

Հիմա Վ․ Մանուկյանի հետ ուզում են նորից նվաստացնել հասարակությանը իրենց թաղի խուժաններով։ Մի տարիով գալիս է Մանուկյանը, որ հետո իրեն նախագահի պաշտոն տան ու պատվավոր թոշակի գնա։

Հիմա իշխանությունը պիտի ամբողջովին լծվի մեծ ու շատ աշխատանքով։ Չեմ հասկանում «Իմ քայլի» դանդաղկոտությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: