Քաղաքական գործիչների շնորհավորանքները և ուշագրավ լուսանկարները Արցախից

Արցախի անկախության կարևոր օրվա առիթով սոցհարթակներում շնորհավորական խոսքերով հանդես են գալիս շատ քաղաքական գործիչներ:

Արժևորելով օրվա կարևորությունը՝ գործիչներն ընտանեկան կամ անհատական գեղեցիկ ու խորհրդանշական լուսանկարներ են կցում իրենց շնորհավորական խոսքերին՝ շեշտելով տոնի բացառիկությունը:

Մենք, ամբողջացնելով քաղաքական գործիչների հրապարակած գեղեցիկ ու սիմվոլիկ լուսանկարները, դրանց մի մասը ներկայացնում ենք մեկ տեղում:

Ն. Փաշինյանը, շնորհավորելով համահայկական այս տոնը՝ հրապարակել է Արցախի խորհրդանիշ համարվող արձանի ֆոնին իր և ընտանիքի անդամների լուսանկարը:

Ա. Սարգսյանը ևս իր դուստրերի հետ ընտանեկան լուսանկար է հանրայնացրել նույն արձանի մոտակայքում:

Անի Սամսոնյանը հանրայնացրել է իր միայնակ լուսանկարն՝ Արցախյան շքեղաշուք լեռներով շրջապատված:

Ա. Միրզոյանը մի խումբ պատգամավորների և Արցախի նախագահի հետ եղել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակված հերոսներին:

Օրն Արցախում տոնական է առհասարակ. մի շարք միջոցառումներ և հարգանքի միջոցառումներ են իրականացվում խորհրդանշական ու կարևոր օրվա առիթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: