«Քաղաքական հանելուկ… այն ո՞վ է, ո՞վ է` տարվա կեսը արձակուրդ է, մյուս կեսը հայտնի չէ․․․կապիտուլյանտի քիմքին էլ հաճո չէ»․ Թեհմինա Վարդանյան

Քաղաքական գործիչ Թեհմինա Վարդանյանը, ով քաղաքական իր գործունեությունը սկսեց շարունակել «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, հաճախ է քննադատում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նրա ֆեյսբուքյան օգտահաշվում հաճախ կարելի է հանդիպել սուր քննադատական գրառումներ՝ ուղղված Հայկ Մարությանին։ Այս անգամ Թեհմինա Վարդանյանը համացանցային իր տիրույթում գրառում  է կատարել կրկին քաղաքապետի վերաբերյալ։

Այն իրենից ներկայացնում է հումորային բնույթի հանելուկ, որը վերնագրված է՝ քաղաքական հանելուկ բառակապակցությամբ։

Թեհմինան գրել է․ «Քաղաքական հանելուկ… Այն ո՞վ է, ո՞վ է` տարվա կեսը արձակուրդ է, մյուս կեսը հայտնի չէ: 8 ամիս է ընդհատակ է, կապիտուլյանտի քիմքին էլ հաճո չէ: Կապ է տվել ընդդիմադիրներին, ընդունող չի եղել: Լուռ ու մունջ էր նախընտրական, առյուծ է կտրել հետընտրական օրերին»։ Այս գրառմամբ նա բոլորի ուշադրությունը հրավիրել է Հայկ Մարությանի վրա։

Մեկնաբանություններում օգտատերերը ակտիվորեն սկսել են  տարածել Հայկ Մարությանի մասնակցությամբ ֆիլմերից լուսանկարներ և հեգնել քաղաքապետին։

Понравилась статья? Поделиться с друзьями: