Քաղաքական ճգնաժամ է․ Փաշինյանը փորձում է համախմբել պառակտված հասարակությանը

Վիգեն Խաչատրյան․չի կարելի ասել ռազմագերիների հարցը տապալել է Ն․Փ․-ն։ Այլ բան է, որ չի լուծվել, բայց չի նշանակում տապալել է։ Հավանաբար Ալիևը գիտակցում է, որ դա էդպես թողնելով պառակտությունների մեծ ալիքներ կլինեն։

Ինքը լավ գիտի, ինչքան ներսը խառը լինի, էնքան կթուլանա ամենը ներսում։ Հետագայում, ինչ որ հարցի լուծման համար Ալիևը իր այդ «զենքը» կկիրառի։ Փոխշահավետ պայմանավորվածություններ պիտ լինեն: Անվստահության վիճակում անիմաստ է խոսել օրինակ ճանապարհների մասին։ Ինքը Ալիևը չի ուզում փոխվստահության մթնոլորտ, իսկ եթե դա չեղավ ոչ մի պայմանավորվածություններ կյանքի չի կոչվի։

Իհարկե, լրջագույն աշխատանքներ են սպասվում այդ ոլորտում։ Ն․Փ․ը հստակ ասել է » մեր առաջին հարցը ռազմագերիներն են»։ Հիմա շատերը ուզում են խանգարել ղեկավարություններին։

Արտաքին հարաբերություններում պիտ միակարծիք լինենք։ Բայց մենք միակուռությունը ոչնչացրել ենք։ Պիտի պատճառների վերլուծությամբ զբաղվենք, որ էլ երբեք չկրկնվի։ Տպավորություն են ստեղծում Ն․Փ-ն է մեղավորը ամենի։

Понравилась статья? Поделиться с друзьями: