Քաղաքապետի տեղակալը նշանակվել է Հ1-ի գլխավոր պրոդյուսեր

Տիգրան Վիրաբյանը Գյումրու թատրոնի տնօրենն էր, որը մեծ առաջընթաց գրանցեց թատրոնի պրոդյուսինգի տեսանկյունից, որը անխոս հետաքրքիր էր ու կարելի է ասել նորամուծությունն էր թատերական ոլորտում։ Սակայն Վիարբյանը հետո տեղափոխվեց քաղաքապետարան և դժվար է ասել, որ նա այնտեղ կարողացավ իրացվել այնպես ինչպես դա անում էր Գյումրու թատրոնում։

Հիմա Տիգրանը փաստորեն հեռանում է տեղակալի պաշտոնից ու տեղափոխվում է Հ1, աշխատելու որպես գլխավոր պրոդյուսեր։ Թռիչքային կարիերան շատ արագ կառուցած Վիրաբյանը, նույնիսկ այս խառը իրավիճում, չմոլորվեց ու գտավ, որտեղ կարող է ճիշտ իրացվել։ Վիաբյան Տ․-ն ծնվել է 1984ին Գյումրիում։

2000-2004ը թատերականի Գյումրիի մասնաճյուղում է սովորել, հետո մեկնել է ծառայության։ 2010-2015ը սովորել է արվեստի կառավարում բաժնում ու զուգահեռ դարձել է Գյումրու թատրոնի պրոդյուսերը։

2016ին նշանակվել է տնօրեն Գյումրիի թատրոնի։ Սկսել է դասավանդել տնտեսագիտական բաժնում։ 2018ից սկսել է աշխատել քաղաքապետի տեղակալ որպես։

Понравилась статья? Поделиться с друзьями: