Քաղաքացիների կարծիքը ամանորը նշելու վերաբերյալ

Հարցում է անցկացվել, թե նշելու են ամանորն թե ոչ։ Մարդիկ նշում են հիմնականում, որ ոչ, բայց կան նաև, որոնք մտածում են սա երևի նաև մի տոն է, որն միավորում է ու գուցե պետք է հիշել հենց այդ տոնի շրջանակում հերոսներին։

Շատերն էլ կարծում են, նշելու մեջ կա իմաստ, որ ինչ որ նոր բանի սկիզբ է արձանագրում։ Սակայն իհարկե դժվար է ուրախություն նշել, երբ կողքիդ հարևանի տանը սուգ է, դու ուրախանաս։ Ովքեր երեխաներ ունեն, կարծում են գոնե իրենց համար մի բան կանեն որ չզգան երեխաները։ Կարծիքները տարանջատվում են։

Մի մասը նշելու մեջ հավատի պահ է տեսնում, մյուս մասը հակառակը՝ սուգը պիտի պահվի։ Տոնածառն էլ երևի այս տարի ակտուալ չէ, քանզի ի՞նչ տոների մասին կարելի է խոսել, երբ սուգն է դռնեդուռ ընկած այցելում։

Երևի միակ բանը, որն արձանագրել է կարևոր, որ այդ դառը տարին ավարտվելու է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: