Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Հրաշք հայուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ներողություն է խնդրել կնոջից՝ անձնական կյանքը հանրայնացնելու համար։ Թվիթերյան իր գրառման մեջ Քանյեն ներողություն է խնդրում, որ ընտանեկան գործերը հանրային են դարձել, սակայն չի նշում՝ կոնկրետ ինչը նկատի ունի։

Դիմելով կնոջը՝ նա խոստովանում է՝ ցավացրել է իրեն։ Քանյեն շնորհակալություն է հայտնում Քիմին՝ միշտ իր կողքին լինելու համար։

Հատկանշական է՝ հրապարակումը Քանյեն արել է իր ռանչո երգիչ Ջասթին Բիբերի այցից հետո։ Նրանց համատեղ լուսանկարը Քանյեն նույնպես հրապարակել է։

Հրաշք զույգն ամուսնացել է 2014-ին՝ դստեր՝ Նորթի ծնվելուց մեկ տարի անց։ Հիմա զույգը չորս բալիկ ունի։

Ավելի վաղ Քանյեն գրառումներ էր՝ Նորթի լույս աշխարհ գալը չցանկանալու շուրջ։ Նա նաև նշել էր՝ տարիներ շարունակ ցանկանում է բաժանվել Քիմից, բայց դա նրան թույլ չեն տալիս անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: