«Քեզ ոչ ոք չգիտի այնպես, ինչպես ես. Մենք՝ քո ծննդյան օրից, միասին անցել ենք մի ամբողջ կես դար.» Նունե Եսայանն ուշագրավ հրապարակում է արել

Նունե Եսայանն ինքնատիպ հրապարակում է արել՝ խոսելով իր հոգու անունից: Հրապարակման մեջ հոգին երկխոսության մեջ է մտել երգչուհու անհատականության հետ: Արձանագրելով կատարված իրողություններ ու փաստեր՝ հոգին իր ապրումների մասին է բարձրաձայնել:

Նա հնչեցրել է ուշագրավ հռետորական հարցումներ՝ հիշեցնելով դժվարին ժամանակները, որոնց միջով անցել են համատեղ, հաղթահարել, քանզի այդ հարցում նրանց օգնել է Աստվածային աջակցությունը:

 

«Իհարկե, եղան նաև տխուր ու անցանկալի երևույթներ, բայց մենք միասին հաղթահարեցինք դրանք։ Դա էլ քո՝ անսահման համբերության շնորհիվ։ Չնայած, երբեմն դա էլ չեր հերիքում ու մենք միասին Աստծուց էլի էինք խնդրում։ Երբեմն մտածում եմ՝ ինչու է Աստված այդ պարտականությունը ինձ, խղճիդ ու սրտիդ տվել»:

Այնուամենայնիվ չբողոքելով՝ Հոգին երգչուհուն խնդրում է, որ թույլ տա իրեն միշտ երգել: Այլաբանական գրառումը երգչուհին եզրափակել է՝ վերահրապարակելով իր վերջին երգը, որն իր երգող հոգու մասին է:

Քեզ ոչ ոք չգիտի այնպես, ինչպես ես։ Մենք՝ քո ծննդյան օրից, միասին անցել ենք մի ամբողջ կես դար։ Աստված իմ: Շնորհակալ եմ քեզ՝ ինձ նվիրած այդքան երջանիկ պահերի համար։ Դրանցից մի քանիսի ժամանակ նույնիսկ ուշագնաց եմ եղել (Սիրուդ և նրանից ծնված հրեշտակների ժամանակ):Իհարկե, եղան նաև տխուր ու անցանկալի երևույթներ, բայց մենք միասին հաղթահարեցինք դրանք։ Դա էլ քո՝ անսահման համբերության շնորհիվ։ Չնայած, երբեմն դա էլ չեր հերիքում ու մենք միասին Աստծուց էլի էինք խնդրում։ Երբեմն մտածում եմ՝ ինչու է Աստված այդ պարտականությունը ինձ, խղճիդ ու սրտիդ տվել։ Չէ, ես չեմ բողոքում։ Ասեմ ավելին՝ հպարտ եմ, որ ծանրության մեծ մասն ինձ վրա է, թող իմ կոլեգաներն անհոգ լինեն ու զբաղվեն իրենց գործով։ Ես պատրաստ եմ, մինչև վերջ հետդ լինել ու ծառայել քեզ անվերապահ, բայց մի խնդրանք ունեմ. դու գիտես, որ ես երգում եմ այն ժամանակ, երբ դու երջանիկ ես։ Խնդրում եմ այնպես արա, որ ես միշտ երգեմ, սիրելի Նունե։ Սիրով՝ քո Հոգի։

Опубликовано Nune Yesayan Понедельник, 17 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: